Կարևոր իրադարձություններ

«Անլուրջ եմ վերաբերվում առաջարկին»․ Ալեն Սիմոնյան

27 Հունվար, 2020 20:55
«Անլուրջ եմ վերաբերվում առաջարկին»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին: Այս մասին Սիմոնյանն ասել է «Ազատություն» ռ/կ-ի եթերում:

 «Անլուրջ եմ վերաբերվում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- նշել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկել էր իրենց շարքերում վարչապետի նոր թեկնածու գտնել:

Տեսանյութը` Azatutyun.am-ի

 

Լրահոս

Դիտել ավելին