Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիներին հորդորում ենք ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից․ ԱԳՆ

27 Հունվար, 2020 20:06
Քաղաքացիներին հորդորում ենք ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից՝ Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին