Կարևոր իրադարձություններ

«Այդ պահին դրված ամենակարևոր խնդիրը լուծվեց»․ Արման Սարգսյանը «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին

27 Հունվար, 2020 19:46
«Այդ պահին դրված ամենակարևոր խնդիրը լուծվեց»․ Արման Սարգսյանը «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությունից առաջ,  լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը անդրադարձավ է «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպին։  

«Գործի հետ կապված մանրամասները նախաքննական մարմինը կներկայացնի: Մեր մասով կարող եմ ասել, որ կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, անարյուն իրավիճակը հանգուցալուծվեց: Կարողացանք այնպես անել, որ առանց որևէ միջադեպի, առանց որևէ տուժածի զինված տղամարդուն դուրս բերենք այդտեղից»- նշել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ անհայտ։ Վերջինս հրաձիգից կրակոցներ էր արձակել և հարցրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին