Կարևոր իրադարձություններ

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին կմասնակցի ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակությունը

27 Հունվար, 2020 19:00
Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին կմասնակցի ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակությունը

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ ընդգծել է  Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Միացյալ նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, եւ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ջանքեր գործադրել երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններն առավել ամրապնդելու եւ հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքերի փոխանակում են ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ՝ ընդգծելով վերջինիս շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին