Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզի Աքորի գյուղում խոզերի անկում է տեղի ունենում

27 Հունվար, 2020 17:30
Լոռու մարզի Աքորի գյուղում խոզերի անկում է տեղի ունենում

Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում, հայտնում է Shamshyan.com-ը:

Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը։

Կենդանիների անկման պատճառը հայտնի չէ: Անասնաբույժը այցելել է, նայել, կատարել պատվաստումներ, սակայն խոզերի անկումը շարունակվում է։ Անասնաբույժ Վաչագան Կիրակոսյանը նշել է, որ տեղյակ է իրավիճակի մասին, սակայն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով չի կարողացել սատկած անասուններից նմուշներ ուղարկել լաբորատորիա։ Նա կասկածներ ունի, որ Կարեն Ավետյանի խոզերի անկումը թունավորման հետևանք է։

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Գեորգի Ավետյանի խոզերից էլ արդեն սատկել է 6 մայր խոզ, մնացել է 7-րդ հիվանդ խոզը։ Այլ գյուղացիների խոզերից ևս հիվանդանցել ու արդեն սատկում են։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին