Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

27 Հունվար, 2020 17:12
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Ուկրաինան հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է Strana.ua-ն` վկայակոչելով Կիևի քաղաքային լաբորատորիայի ուսումնասիրությունը: Նշվում է, որ դեպքը գրանցվել է Կիևում:

Ներկայումս վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 2700-ը, որոնցից 80-ը մահացել է:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Հունվարին տեղեկություն տարածվեց, որ նոր տեսակի հիվանդությունը կորոնավիրուսն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին