Կարևոր իրադարձություններ

Հայ օդաչուի անձնազոհ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ թվով զոհերից

27 Հունվար, 2020 16:26
Հայ օդաչուի անձնազոհ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ թվով զոհերից

Ամերիկյան լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել ուղղաթիռի վթարի մասին, որի հետևանքով մահացել էին բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթն ու ևս 8 մարդ: 

WFAA ալիքի տեղեկություններով` զոհերը կարող էին ավելի շատ լինել, եթե չլինեին օդաչու Արա Զոբայանի անձնազոհ գործողությունները:

«Օդաչուն վերջի պահին կարողացել է շեղել ուղղաթիռը, որը ընկնում էր Գլենդեյլի բնակելի թաղամասերից մեկի վրա»,- հայտնել են ամերիկյան աղբյուրները:

Հիշեցնենք, որ նախնական վարկածով` վթարի պատճառը թանձր մառախուղն է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին