Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանությունն արդեն տրամադրում է պլաստիկ տեսքի քարտեր ժամանակավոր հաշվառման վկայագրերի փոխարեն

27 Հունվար, 2020 16:01
Ճանապարհային ոստիկանությունն արդեն տրամադրում է պլաստիկ տեսքի քարտեր ժամանակավոր հաշվառման վկայագրերի փոխարեն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ արդեն հնարավոր է տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ձեր ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին