Կարևոր իրադարձություններ

Մահացել է «Երկաթե բռունցք»-ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

27 Հունվար, 2020 15:30
Մահացել է «Երկաթե բռունցք»-ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

«Արեւելքի» տեղեկություններով` Ստամբուլում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, այդ ասպարեզում բազմիցս ներկայացրել է Թուրքիան:

Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկանում, նրան կոչում էին «Երկաթե բռունցք»:

Ստամբուլում ծնված Զաքարյանի մասին բազմիցս գրել են թուրքական թերթերը, նրա մասին նկարահանվել է ֆիլմ, լույս է տեսել գիրք, որում նրա մարզական ու անձնական կյանքի մանրամասներն են:

1948-ին նա դարձել է Թուրքիայի չեմպիոն՝ 48 կգ քաշայինների մեջ,  իսկ 1951-ին հռչակվել է երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Աշխատել է նաև որպես մարզիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին