Կարևոր իրադարձություններ

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան

27 Հունվար, 2020 15:14
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան

Այսօր արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 81 ամյակն է։  Կոմպոզիտորը ծնվել է 1939 թվականին Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

 

Լրահոս

Դիտել ավելին