Կարևոր իրադարձություններ

Եթե ձեզ խորհրդարանում տենսել չեն ուզում, ուրեմն՝ կայացած ընդդիմություն եք

27 Հունվար, 2020 12:59
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Եթե ձեզ խորհրդարանում տենսել չեն ուզում, ուրեմն՝ կայացած ընդդիմություն եք

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Աներձագի սինդրոմը

ՀՀԿ-ի իշխանության տարիներին չխոսկան աներձագի ձեռքն էինք կրակն ընկել, հիմա էլ հասարակությունը ցնցվում է խոսող աներձագի բացահայտումներից, որոնցից հաստատապես իմանում ենք, թե ինչ է մտածում մեր իշխանական էլիտան։
Եթե այս սցենարով գնան, ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն հայտնվի խորհրդարանում՝ այսօր հայտարարել է Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը։
Ապշել կարելի է, որ իրենց վարկանիշի անկումը, քաղաքական օրակարգի ամլությունը թողած՝ խորհրդարանական ընդդիմության դարդն են լացում։ Թ՞ե էս երկրին ընդդիմություն առհասարակ պետք է, կարող ենք բավարարվել վարչապետի լայվերով, «քայլողների» «գոհարներով» ու «գովազդային հումորներով»։
ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին էլ շնորհավորում եմ․ եթե ձեզ խորհրդարանում տենսել չեն ուզում, ուրեմն՝ կայացած ընդդիմություն եք»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին