Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի

27 Հունվար, 2020 11:12
Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի

Հունվարի 24-ին Թուրքիայի արևելյան Էլյազիգ նահանգում տեղի ունեցած 6․8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առոջղապահության հարցերով նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցներում են մնում 104 տուժածներ։ Նրանցից 13-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։ Ընդհանուր առմամբ՝ ստորգետնյա ցնցումներից հետո բուժօգնության էր դիմել 1607 մարդ, որոնցից մեծ մասի մոտ առկա են եղել նյարդային խանգարումներ։

Հիշեցնենք, որ ցնցումները զգացվել էին նաև Իսրայելում, Իրաքում, և Սիրիայում։ Երկրաշարժին հաջորդել են 4 մագնիտուդով 228 հետցնցումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին