Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

27 Հունվար, 2020 10:35
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «ԻՄ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական այմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպին: Հայտարարությունը՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:

«Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում  է հայտարարության մեջ։
 

Լրահոս

Դիտել ավելին