Կարևոր իրադարձություններ

Հալեպում ականապատ մեքենա է պայթեցվել. կա առնվազն 7 զոհ և 20 վիրավոր

27 Հունվար, 2020 09:42
Հալեպում ականապատ մեքենա է պայթեցվել. կա առնվազն 7 զոհ և 20 վիրավոր

Հունվարի 26-ին, Սիրիայի Հալեպ նահանգից հյուսիս ընկած շրջաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky News Arabia-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկներով բեռնված մեքենան պայթեցվել է Աազազ քաղաքում, որը գտնվում է  Թուրքիայի հետ սահմանի մոտ: Պայթյունի հետևանքով 20 մարդ վիրավորվել է:

Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որը տարածվել է մոտակա մի քանի խանութների և կրպակների վրա: Այրվել են տասնյակ մեքենաներ։

Աազազ քաղաքի շրջանն այժմ գտնվում է սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների վերահսկողության տակ, որոնք Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զորքերի աջակցությամբ ռազմական գործողություններ են իրականացնում:

 

Լրահոս

Դիտել ավելին