Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրվում Brexit-ին նվիրված մետաղադրամները

27 Հունվար, 2020 09:10
Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրվում Brexit-ին նվիրված մետաղադրամները

Մեծ Բրիտանիայում նոր մետաղադրամ են թողարկում 50 փենս արժողությամբ՝ ի նշան հունվարի 31-ին երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալու:

Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, ֆինանսների նախարարությունը մետաղադրամները նախ պատվիրել էր ԵՄ կազմից դուրս գալու նախնական ամսաթվին՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ: Սակայն Brexit-ի հետաձգումը հանգեցրել է նրան, որ շուրջ մեկ մլն մետաղադրամ ստիպված են եղել հալեցնել, իսկ թողարկումը հետաձգել, քանի դեռ չի չէր հաստատվել Brexit-ի ամսաթիվը:

Նոր մետաղադրամների մի կողմում երևում է «Խաղաղություն, բարգավաճում և բարեկամություն բոլոր երկրների հետ» գրությունը, ինչպես նաև Brexit-ի ամսաթիվը՝ «31-ը հունվարի 2020»: 

Շուրջ 3 մլն մետաղադրամներ շրջանառության մեջ կդրվեն հունվարի 31-ից, ևս 7 մլն-ը կթողարկվեն այս տարի ավելի ուշ:
 

Լրահոս

Դիտել ավելին