Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ Քննչական կոմիտե

26 Հունվար, 2020 21:15
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ Քննչական կոմիտե

Հայաստանի Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել է, որ դատարանն այսօր՝ հունվարի 26-ին, բավարարել է օրեր առաջ Էրեբունի պլազայում կրակրոցներ արձակելու համար ձերբակալված անձի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանք ընտրելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը: 

Հիշեցնեք, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին