Կարևոր իրադարձություններ

Ուջանում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչը և սրահը․ ԱԻՆ

26 Հունվար, 2020 17:44
Ուջանում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչը և սրահը․ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 00:25-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ֆիդայինների փողոցի թիվ 2 տան բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել՝ 01:14-ին: Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը և սրահը:

 

Լրահոս

Դիտել ավելին