Կալիֆոռնիայում երրորդ կորոնավիրուսային վարակն է գրանցվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահական աղբյուրներին:
Ինչպես պարզվել է, մարդը ճամփորդելու էր գնացել Ուհան, և Չինաստանից ԱՄՆ է վերադարձել վիրուսով վարակված: Նա ներկայումս մեկուսացված է:
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Ուհանում: Հունվարին հայտնի դարձավ, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է: