Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլրդ դոլար կտրամադրի համաշխարհային համալսարանի ստեղծման համար

26 Հունվար, 2020 16:54
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլրդ դոլար կտրամադրի համաշխարհային համալսարանի ստեղծման համար

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլրդ դոլար կտրամադրի համաշխարհային համալսարանի ստեղծման համար` ավտորիտար կառավարությունների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նպատակով: Այս մասին միլիարդատերն ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս, հայտնում է Bloomberg-ը: 

Միլիարդատերն ընդգծել է, որ երկարաժամկետ ռազմավարության գլխավոր նպատակը որակյալ կրթությանը հասանելիությունն է:  

«Հաշվի առնելով կլիմայական վիճակը և ամբողջ աշխարհում անկարգությունների ալիքը` չափազանցված չի լինի ասելը, որ 2020 թվականը և դրան հաջորդող տարիները պետք է որոշեն ոչ միայն Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճակատագիրը, այլև ամբողջ աշխարհի»,- նշել է Ջորջ Սորոսը:

Նա նաև նշեց, որ նախատեսում է գործարկել դասընթացների և հետազոտությունների միջազգային հարթակ՝ Բաց հասարակության համալսարանական ցանցի հիման վրա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին