Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

26 Հունվար, 2020 16:40
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնում է Anadolu գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ վնասվածքներ է ստացել 1466 մարդ: Փլատակներից 43 տուժածի են դուրս բերել: Երկրաշարժի հետևանքով 30 շենք է ավերվել, ևս 81-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ Հունվարի 24-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20:55-ին, Թուրքիայի Մալաթիա և Էլազիգ նահանգներում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  

 

Լրահոս

Դիտել ավելին