Կարևոր իրադարձություններ

«Երևանից ՏՏ կազմակերպությունները կարող են ուղղորդվել մարզեր, քանի որ մարզերում կա հիանալի աշխատուժ». Մարիամ Փաշինյան

26 Հունվար, 2020 14:37
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
 «Երևանից ՏՏ կազմակերպությունները կարող են ուղղորդվել մարզեր, քանի որ մարզերում կա հիանալի աշխատուժ». Մարիամ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Վայոց Ձորի մարզում կայացավ ԳՏՏԿ առաջին ավարտական միջոցառումը, որտեղ ծրագրավորման դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները ներկայացրեցին իրենց ավարտական նախագծերը և ստացան ավարտական վկայականները:
     Ավարտական նախագծերը ստարտափեր էին, որոնցից շատերը միտված են հզորացնելու Վայոց Ձորի մարզը: Առաջինը մարզում գործատուներին և աշխատողներին կապող հարթակ էր, իսկ երկրորդը՝ մարզի տուրիզմը խթանող հարթակ: Վստահ եմ, որ թիմերը իրենց աշխատասիրության շնորհիվ կկարողանան իրենց ստարտափը վերածել մեծ բզինեսի:
     Enterprise Incubator Foundation (EIF)-ի և Gyumri Information Technology Center_Yerevan-ի տարած աշխատանքը բավականին ծավալուն է իսկ արդյունքները էական և երկարաժամկետ:
     Երևանից ՏՏ կազմակերպությունները կարող են ուղղորդվել մարզեր, քանի որ մարզերում կա հիանալի աշխատուժ, և սա մարզերի զարգացման և հզորացման հիանալի տարբերակ է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին