Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

«Տարվա ընթացքում բանակում բարելավվել են կենցաղային պայմանները»․ ՊԲ հրամանատարը ամփոփում է տարին

26 Հունվար, 2020 12:51
«Տարվա ընթացքում բանակում բարելավվել են կենցաղային պայմանները»․ ՊԲ հրամանատարը ամփոփում է տարին

2019 թվականի բանակային տարվա հիմնական ձեռքբերումը Պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի` Արցախի պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է: Այս մասին ասել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը` ամփոփելով տարին:

Նրա խոսքով՝ 2019 թվականի կարևոր ձեռքբերումը պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է: 

Կարեն Աբրահամյանն ընդգծել է -«Տարվա ընթացքում բարելավվել են կենցաղային պայմանները, մենք ապահովել ենք մարտական դիրքերը խմելու ջրով և բոլոր զորամասերում, մանավանդ մարտական հերթապահության կրման ժամանակ, պարենային ապահովման մասով բարելավվել է սննդի տեսականին»:

Անդրադառնալով բանակի բարոյահոգեբանական վիճակին, նա հայտարարել է, որ բանակի ողջ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է և իրենք պատրաստ են իրենց դեմ դրված մարտական խնդրի կատարմանը:

«2019 թվականի սեպտեմբերին ռազմավարական զորավարժության ժամանակ մենք անց ենք կացրել համապետական զորահավաք, ընդգրկվել է Արցախի Հանրապետության ամբողջ մեր ռեսուրսը»,- ասել է նա:

ՊԲ հրամանատարի խոսքով` մի քանի աստիճանով բարձրացել է բանակի հզորությունը, զարգացում է ապրել բոլոր զորատեսակներով՝ սկսած համազորային, ավարտած մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման զորամասերով և ստորաբաժանումներով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին