Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487,5
    495,5

  • EUR

    527
    541

  • RUB

    6,4
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 քաղաքացիները ձերբակալվել են

26 Հունվար, 2020 12:09
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 քաղաքացիները ձերբակալվել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, որոնք հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են:

Շամշյանի տեղեկություններով՝ Իգոր Բ.-ի մոտ եղել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, իսկ Մխիթար Պ.-ի մոտ «Կարաբին» տիպի հրազեն՝ մի քանի փամփուշտներով: Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նրանք, նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում Երվանդաշատ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Նասոսներ» տարածքով անցնող փշալարի տակով սողոսկելով, մուտք են գործել արգելված սահմանային գոտու պահպանվող տարածք, որպեսզի որս կատարեն:

Բերման ենթարկվածները հայտնաբերվել են հենց նշված վայրում՝ իրենց զենքերով: Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական: Իգոր Բ.-ն և Մխիթար Պ.-ն ձերբակալվել են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին