Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից՝ հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին

26 Հունվար, 2020 11:33
Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից՝ հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին

Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Եվրոպական ճշմարտություն» հրապարակումը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարությունում աղբյուրներին:

Տեղեկության համաձայն, սեմինարն անցկացվել է Բաքվում հունվարի 13-16-ին, որը կազմակերպել է Եվրամիությունը՝ Արևելյան գործընկերության երկրների համար: Մերի Հակոբյանը ընդգրկված էր պատվիրակության կազմում, քանի որ Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման դեպարտամենտի ղեկավարն է:

Ուկրաինայի ՆԳՆ-ն ԵՄ պատվիրակությանը հորդորել է՝ «խորհուրդ տալ Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջին զերծ մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքում հետագայում միջոցառումների անցկացումից»:

Հակոբյանի թեկնածությունը հաստատել է Ուկրաինայի ՆԳՆ-ն և նրան ընդգրկել պաշտոնական պատվիրակության կազմում: Սակայն այցի նախօրեին ուկրաինական կողմը հաղորդագրություն ստացավ, որ Հակոբյանի մասնակցությունն անհնար է:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին