Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում Չինաստանից եկած կորոնավիրուսի հետևանքով երեք հոգի հոսպիտալացվել են

26 Հունվար, 2020 10:51
Ֆրանսիայում Չինաստանից եկած կորոնավիրուսի հետևանքով երեք հոգի հոսպիտալացվել են

Ֆրանսիան ուրբաթ օրը հաստատել է չինական Ուհան քաղաքից եկած կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը. երկու հիվանդ հոսպիտալացվել են Փարիզում, երրորդը՝ հարավ-արևմտյան Բորդո քաղաքում:Այդ մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»:

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը հայտարարել է, որ իշխանությունները հաստատել են հիվանդության երկու դեպք՝ առաջինները Եվրոպայում:

Ուրբաթ օրը երրորդ դեպքի մասին առանձին հայտարարությամբ հանդես եկավ Առողջապահության նախարարությունը. վարակվել էր հիվանդներից մեկի հարազատը:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Ուհանում: Հունվարին հայտնի դարձավ, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին