Կարևոր իրադարձություններ

«Եթե վարչապետը հրապարակի խոստացված փաստը, կնշանակի, որ ՍԴ-ի գլխին կախված վտանգի առումով ոչ միայն ճիշտ է իշխանությունը, այլ անգամ ընդդիմությունը»

25 Հունվար, 2020 23:20
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Եթե վարչապետը հրապարակի խոստացված փաստը, կնշանակի, որ ՍԴ-ի գլխին կախված վտանգի առումով ոչ միայն ճիշտ է իշխանությունը, այլ անգամ ընդդիմությունը»

Հանրային խորհրդի նախագահ,քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե վարչապետը հրապարակի խոստացված փաստը, կնշանակի, որ ՍԴ-ի գլխին կախված վտանգի առումով ոչ միայն ճիշտ է իշխանությունը, այլ անգամ ընդդիմությունը։ Կնշանակի, որ ինչ- որ մեկը փորձել է վտանգել ՍԴ անկախությունն ու այն դնել Հայաստանի գործադիր իշխանության վերահսկողության տակ, ու դա անողը եղել է Հրայր Թովմասյանը, ով գաղտագողի, թաքուն առաջարկել է իր "ծառայությունները" նաև Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ մերժելով այդ հակասահմանադրական ծառայությունները, փրկել է ՍԴ-ն Հրայր Թովմասյանի այդօրինակ հակաօրինական մտադրություններից։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում...»

 

Լրահոս

Դիտել ավելին