Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514
    522

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Երևանում ՊՆ ծառայողի կողմից КамАЗ-ով 10-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել

26 Հունվար, 2020 00:00
Երևանում ՊՆ ծառայողի կողմից КамАЗ-ով 10-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել

Հունվարի 24-ին ձերբակալված 65-ամյա Հրաչ Եթարյանը, ով նույն օրը ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով, Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 10-ամյա Էլեն Մ.-ին, ստորագրությամբ ազատ է արձակվել:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի օրը դեպքի վայրում մի քանի անձինք փորձել են ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե իբրև կարմիր գույնի Opeլ մակնիշի ավտոմեքենան է վրաերթի ենթարկել, որից հետո հետիոտները КамАЗ-ի տակ են ընկել: Դեպքի վայրում մի քանի ՊՆ ծառայողներ էլ ասել են, որ սա Պաշտպանության նախարարության հետ է կապված, այն չպետք է նկարահանվի և լուսաբանվի, և թույլատվություն ստանալու համար պետք է կապ հաստատել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։

Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ էր ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

 
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին