Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան

25 Հունվար, 2020 22:00
Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան

Հունվարի 25-ին, ժամը 17:57-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակի տանիքում այրվում են կուտակած ավտոպահեստամասեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել են կուտակած ավտոպահեստամասեր (մոտ 1 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին