Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան և Կանադան դեռ չեն որոշել, թե ով է վճարելու արքայազն Հարրիի պաշտպանության ծախսերը

25 Հունվար, 2020 20:35
Մեծ Բրիտանիան և Կանադան դեռ չեն որոշել, թե ով է վճարելու արքայազն Հարրիի պաշտպանության ծախսերը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ դեռևս հնարավորություն չի ունեցել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ քննարկել արքայազն Հարրիի և նրա ընտանիքի տեղափոխությունը Հյուսիսային Ամերիկա:

«Ես թագուհու հետ դեռ չեմ խոսել: Քննարկումները շարունակվում են, և ես նորություն չունեմ»,- ասել է Թրյուդոն՝ պատասխանելով Կանադայում ամուսինների պաշտպանության ծախսերը հոգալու մասին համաձայնությունների վերաբերյալ հարցին:

Մինչդեռ, բրիտանական Evening Standard-ը հայտնում է, որ Թրյուդոն ոչ պաշտոնապես համաձայնել է Կանադայի պետական ​​բյուջեից միջոցներ ուղղել ամուսինների պաշտպանության ծախսերին:

Ըստ մոտավոր հաշվարկների՝ այդ ծախսերը կարող են հասնել տարեկան 2 միլիոն դոլարի:

 

Լրահոս

Դիտել ավելին