Կարևոր իրադարձություններ

Ռուսական արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունիի ԲԿ-ում ցուցաբերվել է օգնություն

25 Հունվար, 2020 19:20
Ռուսական արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունիի ԲԿ-ում ցուցաբերվել է օգնություն

Հունվարի 25-ին` ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:

Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին: Ժամը 16:45-ի սահմաններում փրկարարները ՌԴ քաղաքացի Իգոր Ի.-ին (ծնված 1989թ.) թրթուրավոր ամենագնացով հասցրել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին