Կարևոր իրադարձություններ

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի

25 Հունվար, 2020 19:00
Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի

Շիրակի պետական համալսարանը չի գնալու լուծարման: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բուհն ունենալու է լավագույն  ճակատագիրը: Բուհի՝ 2 անգամ ռեկտոր չընտրելու գործընթացը նորմալ է, ինչը բնորոշ է հետհեղափոխական շատ պետությունների: Ամեն ինչ կհանդարտվի. և՛ կընտրվեն ռեկտորներ, և՛ օրենքը կաշխատի»,-ասաց նախարարը՝ անդրադառնալով բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Երվանդ Սերոբյանի  դեմ հարուցված քրեական գործերին՝ վստահեցնելով, որ իր կողմից չկա հովանավորչություն, ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին