Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Սյունիքի մարզում գտնվող Կավարտի մետաղական հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը

25 Հունվար, 2020 18:30
ՀՀ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Սյունիքի մարզում գտնվող Կավարտի մետաղական հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը

ՀՀ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Սյունիքի մարզում գտնվող Կավարտի մետաղական հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը: Այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով մենք կսկսենք Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները: Այսինքն` հանքը կփակվի և այդ տարածքը լիարժեք կվերադառնա բնությանը»,- ասաց Փաշինյանը:

Մինչև 1950-ական թթ. Կավարտի հանքը շահագործվել է որպես փակ հանք, իսկ մինչև 1985թ. շահագործվել որպես բաց հանք: Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել այն:

 

Լրահոս

Դիտել ավելին