Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը 2020թ. առաջին կեսին նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Մոսկվա

25 Հունվար, 2020 18:11
Նիկոլ Փաշինյանը 2020թ. առաջին կեսին նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020թ. առաջին կեսին նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Այս մասին վարչապետն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Վլադիմիր Պուտինի հետ բավական հաճախ ենք հանդիպում: Խոսքն ուղղակի հանդիպման մասին չէ: Նախորդ տարի Ռուսաստանի նախագահի հետ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մենք պաշտոնական փոխադարձ այցեր կկատարենք, և հիմա աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և այցի ընթացքում քննարկվելու է այդ օրակարգի ամենալայն սպեկտորը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին