Կարևոր իրադարձություններ

Սարալանջ գյուղում՝ տան բակում, գազի բալոնից արտահոսքից հետո հրդեհ է բռնկվել

25 Հունվար, 2020 17:11
Սարալանջ գյուղում՝ տան բակում, գազի բալոնից արտահոսքից հետո հրդեհ է բռնկվել

Հունվարի 25-ին, ժամը 12:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում՝ տներից մեկի մոտակայքում, այրվում է գազի բալոնից արտահոսած գազը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:00-ին:

Այրվել է պահեստավորած անասնակեր (1 հակ):

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին