Կարևոր իրադարձություններ

Սլովակիայի թանգարաններից մեկում ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ մետաղադրամներ են կորել

25 Հունվար, 2020 16:54
Սլովակիայի թանգարաններից մեկում ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ մետաղադրամներ են կորել

Բրատիսլավայում գտնվող Սլովակիայի ազգային թանգարանից կորել են ավելի քան 1 միլիոն եվրո արժողություն ունեցող պատմական մետաղադրամներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости պարբերականը՝ հղում անելով բրատիսլավական Pravda թերթին:

Տեղի կունեցածի կապակցությամբ հետաքննության սկսվելը հաստատել են ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Զեյֆը և մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Պավոլ Չորբան:

«Սլովակիայի ազգային թանգարանի հավաքածուից անհետացել են ընդհանուր ավելի քան 1 միլիոն եվրո արժողությամբ արժեքավոր մետաղադրամներ»,-տեղեկացրել է Pravda թերթը` հղում անելով թանգարանում և իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

«Բրատիսլավայում ոստիկանության շրջանային վարչությունը սկսել է գործի հետաքննությունը: ԶԼՄ-ների համար մանրամասներ կներկայացնենք երկուշաբթի»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Զեյֆը:
 

Լրահոս

Դիտել ավելին