Կարևոր իրադարձություններ

Արդեն նոր գաղափարներ ունենք ներդրած ԵԱՏՄ-ում. ՀՀ վարչապետ

25 Հունվար, 2020 16:10
Արդեն նոր գաղափարներ ունենք ներդրած ԵԱՏՄ-ում. ՀՀ վարչապետ

ԵԱՏՄ-ն դիտարկում ենք նաեւ երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը ԵԱՏՄ-ում պատրաստվո՞ւմ է հանդես գալ նոր նախաձեռնությամբ.

«Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել, որովհետեւ կարծում ենք, որ այս մեկուկես տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում իսկապես շատ չօգտագործված պոտենցիալ կա։ Ասեմ, որ ԵԱՏՄ-ն դիտարկում ենք նաեւ երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում, որովհետեւ կարծում եմ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելը նաեւ Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր գաղափարներից մեկն այն է, որ ԵԱՏՄ տնտեսական-բիզնես ֆորում տեղի ունենա՝ ամեն տարվա գագաթնաժողովը նախագահող երկրի մայրաքաղաքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին