Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հանդիպել են ռուս արշավախմբի անդամներին. վատառողջ քաղաքացին կտեղափոխվի Մարտունի քաղաքի ԲԿ

25 Հունվար, 2020 15:29
Փրկարարները հանդիպել են ռուս արշավախմբի անդամներին. վատառողջ քաղաքացին կտեղափոխվի Մարտունի քաղաքի ԲԿ

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:

Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին: Ներկա պահին փրկարարները վատառողջ քաղաքացուն թրթուրավոր ամենագնացով տեղափոխում են Մարտունի քաղաքի ԲԿ: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:

 

Լրահոս

Դիտել ավելին