Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ մեր գործընկերների հետ․ Փաշինյան

25 Հունվար, 2020 14:09
Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ մեր գործընկերների հետ․ Փաշինյան

Ինչ-որ ասել եմ 2016-ին Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ, դա մինչեւ հիմա իմ ֆեյսբուքյան էջում կա, ավելին ասեմ, մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաեւ ՌԴ գործընկերների հետ։ Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ ինքը 2016-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ քառօրյան տեղի է ունեցել ՌԴ-ի գիտությամբ եւ համաձայնությամբ, արդյոք այս պահին էլ է այդպես մտածում․

«Հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաեւ ՌԴ գործընկերների հետ եւ շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարական-դաշնակցային մթնոլորտում այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը եւ փոխադարձաբար ստացել մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։

 

Լրահոս

Դիտել ավելին