Կարևոր իրադարձություններ

Ուկրաինական ինքնաթիռը խոցած տղամարդը բանտում է․ Իրանի ԱԳՆ

25 Հունվար, 2020 13:58
Ուկրաինական ինքնաթիռը խոցած տղամարդը բանտում է․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ այն տղամարդը, որի գործողությունները հանգեցրել են հունվարի 8-ին «Միջազգային ուկրաինական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանմանը, բանտում է: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

«Մարդը, որը Իրանում պատահաբար հարվածել է ուկրաինական ինքնաթիռին, այսօր բանտում է»,- ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին