Կարևոր իրադարձություններ

Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ԱՄՆ 34 զինվորական է տուժել․ Պենտագոն

25 Հունվար, 2020 12:18
Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ԱՄՆ 34 զինվորական է տուժել․ Պենտագոն

Իրաքի ռազմաօդային ավիաբազային Իրանի հրթիռային հարվածի ժամանակ ԱՄՆ 34 զինվորականներ ստացել են գլխի վնասվածքներ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հունվարի 24-ի ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:

«Ընդհանուր 34 զինծառայողների մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և վնասվածքներ: Նախկինում Գերմանիա գնացած ութ զինծառայողները վերադարձել են Միացյալ Նահանգներ, որտեղ նրանք կշարունակեն օգնություն ստանալ. Գերմանիա տեղափոխված 9 զինծառայողները դեռ գտնվում են այնտեղ: Քուվեյթ ուղարկված 1 զինծառայող վերադարձել է Իրաք»,- ասել է Հոֆմանը:

Վնասվածքներ ստացած մյուս 16 անձինք արդեն վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին