Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի 2019թ. հայտնի դարձած կորուստները

25 Հունվար, 2020 12:05
Ադրբեջանի 2019թ. հայտնի դարձած կորուստները

2019թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների առնվազն 47 կորստի մասին, սակայն կայքին հայտնի են միայն 44-ի անձնական տվյալները։

Կորուստները հաշվում ենք առնվազն 47, քանի որ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի 2019թ․ դեկտեմբերի 5-ի տվյալներով՝ անցած տարվա սկզբից հայտնի է դարձել 46 կորուստ (ևս մեկ ինքնասպանության դեպք հայտնի դարձավ դեկտեմբերի 24-ին)։

Հարկ է նաև նշել՝ քանի որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր և «Խազարի» ցուցակները համընկնում են անուն առ անուն, ուստի չի բացառվում, որ իրականում կորուստների թիվը 47-ից ավելի է։

Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց: Ամենայն հավանականությամբ, կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն ո՛չ «Ռազմինֆոյին», ո՛չ «Խազարին»։

Կայքին հայտնի 44 կորստից 8-ը մարտական են, 29-ը՝ ոչ մարտական, իսկ 7-ի մահվան պատճառներն անհայտ են։

2019թ․, բացի ընթացիկ տարվա կորուստներից, բաց աղբյուրներից «Ռազմինֆոյին» հայտնի է դարձել նաև 2015թ․ թաքցրած կորստի մասին։ 2015թ․ հուլիսի 10-ին Թովուզի շրջանում ավտովթարից մահացել էր ադրբեջանցի ռազմական բժիշկ, 1982թ․ ծնված Նադիր Մամմեդով Մամմեդ օղլուն (Məmmədov Nadir Məmməd oğlu)։
 

Լրահոս

Դիտել ավելին