Կարևոր իրադարձություններ

31-ամյա քաղաքացին բժիշկներին մեղադրում է իր հղի կնոջ նկատմամբ մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ, որի հետևանքով երեխան մահացած է ծնվել

25 Հունվար, 2020 11:45
31-ամյա քաղաքացին բժիշկներին մեղադրում է իր հղի կնոջ նկատմամբ մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ, որի հետևանքով երեխան մահացած է ծնվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 31-ամյա Միքայել Մ-ի դիմումի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 24-ին իր կնոջը՝ 29-ամյա Լ. Մ-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում 38 շաբաթական հղիության փուլում կեսարյան հատումը ժամանակին չեն իրականացրել, ինչի հետևանքով նույն օրը, ժամը 03։00-ին, կինը, ով Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, պտղին ծննդաբերել է մահացած։

Միքայել Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կատարվել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ ճիշտ կատարելու հետևանքով։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին