Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ` հարցաքննության. «Ժամանակ»

25 Հունվար, 2020 09:03
Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ` հարցաքննության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ երեկ ՀՔԾ է կանչվել և հարցաքննվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը բացատրություն է տվել մարտի 1-ի իրադարձությունների և դրանցում իր ունեցած դերակատարման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին էլ հարցաքննվել էր Քննչական կոմիտեում, բայց այս անգամ հայտնի գաղտնալսումների գործով»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին