Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանը` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ. «Հրապարակ»

25 Հունվար, 2020 08:49
Արփինե Հովհաննիսյանը` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանական խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել են իրենց թեկնածուներին։ ԼՀԿ-ն՝ Տարոն Սիմոնյանի, ԲՀԿ-ն՝ Գեւորգ Պետրոսյանի, «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները։ Ի պաշտոնե կընդգրկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովին հայտ է ներկայացրել նաեւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշել է, որ կարծես թե որեւէ խնդիր չպիտի առաջանա Հովհաննիսյանին այդ հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում․ «Որպես իրավաբան-գիտնական՝ ցանկացած մեկը կարող է ներգրավված լինել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին