Կարևոր իրադարձություններ

Ինչ են քննարկել. նախարարը հանդիպել է ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ․ «Ժողովուրդ»

25 Հունվար, 2020 08:33
Ինչ են քննարկել. նախարարը հանդիպել է ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է,

«Երեկ Ազգային ժողով էր եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:Մեր տեղեկություններով՝ արտաքին գործերի նախարարը երեկ խորհրդարանում դռնփակ հանդիպում է ունեցել ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ եւ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ: Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին եւ այդ առնչությամբ պատգամավորների անելիքներին միջազգային հարթակներում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախ-Հայաստան խորհրդարանական համատեղ նիստ անցկացնելու հիմնական թեմաներից մեկն էլ հենց դա է եղել: Հավելենք, սակայն, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հունվարի 26-ին մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Մենք տեղեկացանք, որ նստաշրջանի ժամանակ սպասվում է մամուլի ազատության եւ լրագրողների անվտանգության մասին քննարկում, եւ զեկույց կներկայացվի Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին: Զեկույցի նախագծում խորը մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին