Կարևոր իրադարձություններ

Ո՞վ կդիմավորի ՀՀ վարչապետին Կապանում. «Հրապարակ»

25 Հունվար, 2020 08:15
Ո՞վ կդիմավորի ՀՀ վարչապետին Կապանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր, ժամը 11-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Վարչապետը Կապան է ժամանել երեկ երեկոյան: Դիմավորելո՞ւ եք վարչապետին՝ երեկ հարցրինք Կապանի քաղաքապետ, անկուսակցական Գեւորգ Փարսյանին, որը 2018-ի ընտրություններում հաղթեց ՔՊ-ական թեկնածուին: 

«Ինչքան գիտեմ` վարչապետն այսօր է գալիս` գիշերը, որպես այդպիսին` դիմավորում պլանավորված չէ, բայց կարծում եմ՝ վաղը կհանդիպենք»,- ասաց նա եւ ավելացրեց, որ, հավանաբար, մարզպետը պետք է դիմավորի, իսկ առավոտյան արդեն կտեղեկանան վարչապետի օրակարգի մասին:

Ի դեպ, Փաշինյանը հանգրվանել է Կապանից դեպի Քաջարան տանող ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում եւ ժամանել է մեքենայով․ եղանակի պատճառով ուղղաթիռով թռչել չի հաջողվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին