Կարևոր իրադարձություններ

«Այն համայնքներում, որտեղ չկան անհրաժեշտ ուսուցիչներ, հնարավոր է աշակերտներն այդ առարկայի գիտելիքները ստանան հեռահաղորդակցության միջոցներով» Արայիկ Հարությունյան

25 Հունվար, 2020 00:29
«Այն համայնքներում, որտեղ չկան անհրաժեշտ ուսուցիչներ, հնարավոր է աշակերտներն այդ առարկայի գիտելիքները ստանան հեռահաղորդակցության միջոցներով» Արայիկ Հարությունյան

Հայաստանի այն համայնքներում, որտեղ չկան անհրաժեշտ ուսուցիչներ, հնարավոր է աշակերտներն այդ առարկայի գիտելիքները ստանան այլ կենտրոնից՝ հեռահաղորդակցման տարբերակով: Հայաստանը, այսպիսով, հնարավոր է անցնի այլընտրանքային հեռավար կրթության:

Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Արայիկ Հարությունյանը նշել է որ, այսօր համայնքներում ունենք ուսուցչի 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր: Բախվում ենք մի իրավիճակի, երբ հեռավար ուսուցման կազմակերպումն անհրաժեշտություն է դառնում: Նախագծով առաջարկվում է, որ ուսուցման գործընթացն իրականանա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:

«Սա նորմալ գործընթաց է աշխարհի ամենազարգացած երկրների համար, որովհետեւ ունեն ուսուցիչների խնդիր: Հեռավար ուսուցման ներդրումն օգուտներ է տալիս՝ հեռավոր համայնքներում էլ լուծելով երեխաների կրթության իրավունքը»,- նշել է նախարարը:

Ուսուցման այդ տարբերակն արդեն փորձարկվել է Հայաստանում: Նախնական ծրագիրն անցկացվել է Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ տարիներ շարունակ չկար ֆիզիկայի ուսուցիչ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին