Կարևոր իրադարձություններ

Աշտարակի ոստիկանները Աղձք գյուղի 55-ամյա բնակչի մոտ թմրանյութ են հայտնաբերել

25 Հունվար, 2020 00:04
Աշտարակի ոստիկանները Աղձք գյուղի 55-ամյա բնակչի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Հունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել: Ժամը 14.30-ի սահմաններում քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցից բաժին բերման են ենթարկել Աղձք գյուղի 55-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Ըստ վերջինիս, բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Ագարակ գյուղի ձորում վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին