Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպել են․ քննարվել են զբոսաշրջության, էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում առկա խնդիրները

24 Հունվար, 2020 23:02
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպել են․ քննարվել են զբոսաշրջության, էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում առկա խնդիրները

Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվեց էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին