Կարևոր իրադարձություններ

Արտաշատի ոստիկանները բացահայտեցին Նորաշեն գյուղում կատարված դանակահարության դեպքը

24 Հունվար, 2020 22:52
Արտաշատի ոստիկանները բացահայտեցին Նորաշեն գյուղում կատարված դանակահարության դեպքը

Հունվարի 4-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդեցին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նորաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծատայությունից։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ Նորաշեն գյուղի փողոցներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 35-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Հարուցվեց քրեական գործ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կոթը կոտրված դանակ։

Դեպքից օրեր անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու կալանավորվեց։ Արտաշատի ոստիկանները օպերատիվ միջոցառումները շարունակեցին՝ պարզելով նոր հանգամանքներ։ Միջադեպի ընթացքում դանակահարված տղամարդը երեք համագյուղացիների հետ ծեծի էր ենթարկել դանակահարողին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։ Նրանք հունվարի 23-ին բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին, ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին